Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գայի պողոտայում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

հետախուզում

Օգոստոսի 27-ին՝ ժամը 18.45-ին, Ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Գայի պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Սասուն Ա․-ին, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից` ԱՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, հետախուզվողին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ԱԹ