Ծանր վիճակով պացիենտների թիվը բավական մտահոգիչ է, «Դելտան» հարվածում է երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Օգոստոսի 27-ին արձանագրվել է կորոնավիրուսի 522 դրական դեպք, իրականացվել է 6383 թեստավորում, գրանցվել է 11 մահ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ունենք 14 բժշկական կենտրոն, որ սպասարկում են «քովիդ» պացիենտների, ծավալել ենք 1500 մահճակալ, որից 1143-ը զբաղված են։ Ծայրահեղ վիճակում գտնվում  է մոտ 700 պացիենտ»,–ասաց նա;

«Այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է դելտա շտամը, որը բարձր վարակելիության աստիճան ունի և հիվանդացության ավելի ծանր ընթացք։ Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որևէ ուղեկցվող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում»,–ասաց նա։

--00--ԿԿ