Խաչատուր Սուքիասյանը ոչ մի բարոյական իրավունք չունի՝ Վազգենին քննադատի․ Սասուն Միքայելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

Սասուն Միքայելյան

Արդեն 2 օր է՝ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական խմբակցությունը թիրախավորում է  ոչ միայն նախկին նախագահներին, այլև մեղադրանքներ է  հնչեցնում սպարապետ Վազգեն Սարգսյանի հասցեին։

Մասնավորապես, իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ ԱԺ ամբիոնից դիմելով  ընդդիմադիր պատգամավորներին՝ ասել էր․

«Հեղաշրջում արեց Վազգեն Սարգսյանը․ ես պետք է չտարբերեմ։ Վազգեն Սարգսյանը, հոգին լուսավորի, բայց ինքը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ։ Ուժային համակարգն ի՞նչ գործ ունի՝ կանգնի քաղաքական ղեկավարությանն ասի՝ սխալ եք, ո՞վ ա նա…..»։

168.am-ը ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարծիք ունի Վազգեն Սարգսյանի հասցեին հնչած այս հայտարարության մասին։

«Թող ոչ մեկն իրեն չգիտեմ ինչի տեղ չդնի, Վազգենին չքննադատի։ Նախ՝ մահացած մարդու հետևից չեն խոսում, երկրորդն էլ՝ պարոն Սուքիասյանը թող մի քիչ հեռվից գա, այն անձինք, որոնք բերել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թող այդտեղից գա, ինչի՞ համար են բերել, և մեր երկիրն ի՞նչ օրի հասավ իրենց երկուսի թեթև ձեռքով, ու ամեն ինչ ճիշտ մեկնաբանի․․․ Պետք չէ իրեն սրբի տեղ դնել, ուրիշ բաներ խոսել, ինքը ոչ մի բարոյական իրավունք չունի Վազգենին քննադատի, հաղթանակած հրամանատարին, սպարապետին։

Մենք վերջիվերջո պետք է ունենանք պատմություն, փոխանցեք մեր սերունդներին․․․ Վազգեն Սարգսյանը չի՛ սխալվել, սխալվել են այն անձինք, որոնք բերել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին․ շատ մարդիկ չգիտեն, թե ով է բերել նրանց, ես միշտ ասել եմ, որ նրանց Լևոն Տեր-Պետրոսյանն է բերել․․․ Վազգեն Սարգսյանը՝ որպես հայրենասեր տղա, Ղարաբաղի խնդիր է առաջ եկել, դրա համար է ինքը․ չեմ ուզում ավելի խորը գնամ, ուրիշ բաներից խոսամ, բայց խնդրում եմ, որ բառերը բուն իմաստով ասեն․․․ Խորհուրդ կտայի՝ Վազգենի մասին ինքն ընդհանրապես չխոսա»,- ասել է Սասուն Միքայելյանը։

--00--ԱԹ