Վանաձորի հանրային տրանսպորտում ուժեղացված ստուգայց է եղել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News   

կոլաժ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժինը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակը համատեղ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողություն են իրականացրել Վանաձորի հանրային տրանսպորտում, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից:

Ստուգվել է շուրջ 30 միկրոավտոբուս։ Ստուգման պահին 10 ավտոբուս երթևեկել է գերբեռնված։ Կանգնած ուղևորներն իջեցվել են, վարորդներից մեկի նկատմամբ ոստիկանության կողմից տեղում կազմվել է արձանագրություն և նշանակվել տուգանք։

Միկրոավտոբուսներում եղել են առանց դիմակի ուղևորներ, նրանց պարտադրվել է կրել դիմակ, ովքեր իրենց մոտ չեն ունեցել՝ իջեցվել են տրանսպորտային միջոցից։
Որոշ միկրոավտոբուսներում ախտահանիչ նյութերի տարաները դատարկ են եղել. վարորդներին տրվել է զգուշացում։

 --00—ՄՀ