Պետք է Ադրբեջանի հետ խոսել, խռոված դիրքով չենք կարող անվտանգություն ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

«Մենք երբեք չենք թաքցրել, որ Ադրբեջանի հետ միջպետական հարաբերություններում բարդություն գոյություն ունի, կասկած չունեմ, որ ժամանակի ընթացքում կկարգավորվի: Մենք ամեն ինչ անելու ենք, որ բանակցային ճանապարհով հարցերը լուծվի և այդ ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ են տարվում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից երեկվանից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակ լինելու հանգամանքին: 

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունը գիտակցում է, որ պետք է  երկարատև խաղաղության շրջան ապահովվել և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում:

«Մենք պետք է Ադրբեջանի հետ խոսենք, խռոված դիրքով չենք կարող հարցեր լուծել, միջնորդներ հրավիրել: Ես կարծում եմ, պետք է գնալ երկխոսության և գտնել լուծումներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

--00--ԿԿ