ԱԺ-ում տուժած լրագրողներից ոմանց վրա ակնհայտ երևում էին բռնության հետքերը. Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News 

իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այցելեցի խորհրդարանում աշխատող և այսօրվա դեպքերից տուժած լրագրողներին: Ոմանց վրա ակնհայտ երևում էին կիրառված բռնության հետքերը:

ԱԺ տարածքում փորձեցինք գտնել լրագրողների դեմ բռնություն գործադրած անվտանգության աշխատակիցներին: Մի մասին գտանք, մի մասին դեռ ման կգանք (հեռու չեն փախնի):

Factor-ի, Civilnet-ի, Հ1-ի, Հ2-ի, 24news-ի, Para TV-ի, Հրապարակի ու Meganews-ի լրագրողներին (նույնիսկ առանց որևէ պահանջ ներկայացնելու) ուժի կիրառմամբ դուրս են հանել ԱԺ նիստերի դահլիճի օթյակից: Այդ լրագրողների օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման և նրանց նկատմամբ բռնության կիրառման դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ուղարկել գլխավոր դատախազին:

Ազնվության համար պետք է ասեմ, որ որոշ պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ ներողություն խնդրեցին լրագրողներից՝ նրանց նկատմամբ կիրառված բռնության համար: Անվտանգության աշխատակիցներն իրենց գործողությունները պայմանավորում էին «վերևից եկած հրամանով»՝ առանց հստակեցնելու, թե որտեղից է այն արձակվել:

Հ.Գ. Խորհրդարանի ղեկավարության հետ հարցը չեմ քննարկել ու չեմ էլ ուզում քննարկել (թող այս ամենից առաջ խորհրդակցեին): Այս հարցը քննարկվելու է իրավապահ/դատական մարմիններում ու միջազգային կառույցների սահմաններում (ՀԿ-ների հայտարարությունը արդեն ուղարկվել է մի շարք կառույցների)»:

--00--ԱԹ