Մեր եղբայրների արյունը չենք ներելու, կորցրածը կվերադարձնենք. հարցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Օրեր առաջ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը հնարավոր է կնքել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորման միջոցով, ինչը հնարավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

24News-ը շրջեց Երևանի փողոցներով՝ քաղաքացիներից պարզելու, թե հնարավոր համարո՞ւմ են արդյոք, որ երբևիցե Հայաստանը կամ Արցախը պատերազմ սկսեն Շուշին ու Հադրութը վերադարձնելու համար, և ինչպե՞ս են վերաբերվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի հայտարարություններին:

Քաղաքացիներից մի քանիսը նշեցին, որ երբեք չպետք է համակերպվել պարտության հետ, պետք է զինել բանակը և պատրաստվել նոր պատերազմի:

«Այն անկազմակերպվածությունը, որ դրսևորեցին Արցախի և Հայաստանի իշխանությունները՝ բարձրաստիճան սպաներից սկսած մինչև երկրի գլխավոր հրամանատարը, պետք է ժողովրդի առջև պատասխան տան: Մենք մեր եղբայրների արյունը չենք ներելու, պետք է վերադարձնենք կորցրած հողերը: Պետք է բանակի մարտունակությունը բարձրացնենք և ազատագրենք մեր հողերը»:

Մի մասի կարծիքով էլ, հարցը պետք է լուծել միայն դիվանագիտական ճանապարհով և ժամանակ շահել, քանի որ բանակը դեռ չի կարողացել վերականգնվել:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ