Երեք զինծառայողների սպանության գործով ծառայակցին մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

Հասարակական

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերված երեք զինծառայողի սպանության վերաբերյալ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրանց ծառայակցին։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա տեղեկացրեց, որ ծառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն) հատկանիշներով։

«Ծառայակիցը դատարանի որոշմամբ կալանավորվել է»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանում հայտնաբերվել են նշված մարտական դիրքում մարտական հերթապահություն իրականացնող, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գոռ Արտակի Սահակյանի, Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և Մուրադ Աշոտի Մուրադյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով:

--00--ԿԿ