Աֆղանցի մայրերը երեխաներին փրկելու համար փշալարերից այն կողմ են նետում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 21,  24News

Աֆղանստան

Թալիբների կողմից գրավված Աֆղանստանը լքել ցանկացողներն օգոստոսի 15-ից գիշերում են Քաբուլի օդանավակայանում, որի տարածքը վերածվել է վրանային ճամբարի։

Երկրից հեռանալու հույսով օդանավակայանում գիշերողների թվում մեծամասնություն են կազմում կանայք, որոնց իրավունքներն ու ազատությունը վտանգված են՝ թալիբների իշխանության գալու պատճառով․ գրել է «Փաստիֆոն»

Ավելի վաղ Ալ Ջազիրան հայտնել էր մարդկանց հրմշտոցի ժամանակ մի կնոջ վիրավորման մասին։ Նշենք, որ օգոստոսի 15-ին կրակոցների ժամանակ 12 մարդ զոհվել է, ևս 3 մարդ մահացել է՝ ընկնելով Քաբուլից մեկնող ինքնաթիռից։ Քաբուլի օդանավակայանի հսկողությունն իրականացնում են ամերիկացի զինվորականները, իսկ ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենը Սպիտակ տանը ելույթի ժամանակ սպառնացել է «Թալիբանին» արագ և ուժգին պատասխան տալ Քաբուլի օդանավակայանում տարհանմանը խոչընդոտելու ցանկցած փորձին։

Համացանցում տարածվող տեսանյութերից պարզ է դառնում, որ հազարավոր կանայք, տղամարդիկ և երեխաներ շարունակում են մնալ օդանավակայանի տարածքում և օգնություն խնդրել։ Բրիտանացի զինվորականներն էլ Sky News-ին պատմել են, թե ինչպես են որոշ կանայք իրենց երեխաներին թալիբներից պաշտպանելու համար փշալարերից այն կողմ նետում ու խնդրում զինվորներին վերցնել նրանց։

  --00—ՄՀ