Լոռու՝ Ջրաշեն և Գեղարքունիքի Լիճք համայնքներում 7-8 ժամով գազամատակարարումը կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

նկար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի «Կենտրոնական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

--00—ԼՄ