Իրար են բախվել «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը. 1 մարդ տեղափոխվել է «Թալին» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

․

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 54 կմ հատվածում բախվել են Opel Astra և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքենրով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է, իսկ Ford Transit-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

--00--ԱՀ