ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մեդիա պատասխանատու ունի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

արթուր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեդիա պատասխանատու է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։

Նշանակման մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել նաև Արթուր Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, թե որ տիրույթում է իրականացնելու աշխատանքը։

«Սիրելի՛ հայրենիակիցներ, մեդիա ոլորտի հարգելի՛ գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշմամբ այսօրվանից կկատարեմ խմբակցության մեդիա պատասխանատուի պարտականությունները։

Մեդիա պատասխանատուի պատասխանատվության տիրույթում է հանրության և լրատվական գործունեություն իրականացնողների միջև խմբակցության հաղորդակցության և ընթացիկ աշխատանքների լուսաբանման պատշաճ ապահովումը, ինչը կկատարեմ ամենայն պատասխանատվությամբ։

Շնորհակալ եմ գործընկերներիս վստահության համար»,-գրել է պատգամավորը։

Նշենք, որ նախկինում խմբակցությունները մեդիայի հետ աշխատանքների համար պատասխանատու պատգամավոր չեն ունեցել։

Արթուր Հովհաննիսյանը նախքան պատգամավոր դառնալը աշխատել է լրատվական դաշտում որպես լրագրող։ 

--00—ԼՄ