Թալիբները Ասաբադի հանրահավաքին կրակ են բացել մասնակիցների ուղղությամբ. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

1

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները Աֆղանստանի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Ասադաբադ քաղաքում հրաձուգություն են արել, կա առնվազն 5 զոհ։ Հրաձգությունից հետո հրմշտոց է սկսվել, կան 20-ից ավելի վիրավորներ, գրում է «Reuters» գործակալությունը։

Ցուցարարների շրջանում ևս զինված մարդիկ են եղել: Կրակոցների ֆոնին հավաքվածներից շատերը փորձել են հեռանալ և թաքնվել մոտակա շենքերում:  

Հիշեցնենք, որ թալիբները օգոստոսի 15-ին մտել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ, ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է տվել և հեռացել երկրից: Այսօր թալիբները Անկախության օրվա առթիվ հռչակագիր են տարածել։

--00—ԼՄ