Թալիբները Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ հռչակագիր են արձակել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News

նկար

Աֆղանստանը իրենց վերահսկողության տակ վերցրած թալիբները օգոստոսի 19-ին հռչակագիր են հրապարակել Աֆղանստանի Անկախության օրվա առթիվ: Այդ մասին Twitter-ում հայտնել Է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Բուն փաստաթուղթն առայժմ չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ կիրակի, այն բանից հետո, երբ «Թալիբանը» գրեթե լիակատար վերահսկողություն էր հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքում, երկրի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է Քաբուլը։ Երկրից հեռացել եմ օտարերկրա դեսպանությունների աշխատակիցները, ինչպես նաև բազմաթիվ պաշտոնյաներ։

--00—ԼՄ