Ստացվել է 29 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

հրդեհ

Օգոստոսի 15-16-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 7000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1300 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ,

Արարատի մարզի Նորաշեն գյուղում՝ 1500 քմ, Մասիս քաղաքում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ 1000 քմ, Էջմիածին քաղաքում՝ 3300 քմ, 

Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին՝ 6000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 11,8 հա, Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին՝ 300 ք, Արգել գյուղում՝ 1,5 հա, Եղվարդ քաղաքում՝ 8,5 հա, Քանաքեռավան գյուղում՝ 8000 քմ, Նուռնուս գյուղում՝ 500 քմ, Քարաշամբ գյուղում՝ 5 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 700 քմ, Ջրվեժ գյուղում՝ 1000 քմ, 

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 3000 քմ, 

Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 1500 քմ, Սիսիան քաղաքում՝ 600 քմ, 

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝  800 քմ,

Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղում՝ 4 հա, Սարիգյուղ գյուղում՝ 8 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 43,1 հա:

--00--ԱՀ