Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

երդում

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

--00--ԱԹ