«Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14,  24News

հրդեհ

Այսօր՝ օգոստոսի 14-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրով տեղամասի հարակից տարածքում բռնկված հրդեհը մարվել է։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։

Ինչ վերաբերում է հրդեհի հետևանքով կրած վնասի չափին, նախնական գնահատականով այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։

Հարգելի՛ քաղաքացիներ, ամռան շոգ եղանակը միշտ էլ հրդեհների առաջացման որոշակի ռիսկերի է բերում։

Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։