Սուրեն Վարոսյանը նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Վարոսյանին վարչապետի արարողակարգի պատասխանատու նշանակելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:

Մինչ այդ, Սուրեն Վարոսյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն էր:

--00--ԱՀ