Եվս 61 զոհված հերոսի ընտանիք և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող հատուցում է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

զինծառայողներ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4316 է։

Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից։

 --00—ՄՀ