Հայաստանն օգնություն է առաջարկել Հունաստանին, սակայն դեռ հավելյալ օգնության կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

հունանյան

Հայաստանը օգնություն է առաջարկել Հունաստանին անտառային հրդեհների հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում, ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Այս մասին հայտնում է  «Արմենպրես»

«Խորապես մտահոգված ենք բարեկամ Հունաստանում բռնկված անտառային հրդեհների պատճառով ստեղծված իրավիճակով և համերաշխություն ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս դժվարին ժամանակներում: Նշեմ, որ մենք կապ ենք հաստատել մեր հույն գործընկերների հետ և օգնություն առաջարկել։ Հունաստանն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանին՝ առաջարկած օգնության ու պատրաստակամության համար, և միաժամանակ տեղեկացրել, որ նկատի ունենալով, որ երկրում հրդեհների հետ կապված իրավիճակը ճգնաժամայինից անցել է համեմատաբար մեղմ փուլ, առայժմ հավելյալ օժանդակության անհրաժեշտություն չկա», - ասել է Հունանյանը:

«Իհարկե, մենք կշարունակենք ուշի ուշով հետևել իրավիճակին և անհրաժեշտության դեպքում անմիջապես աջակցության ձեռք կմեկնենք եղբայրական հույն ժողովրդին», - նշել է նա։ 

--00--ԱԹ