ԱԺ-ն ասում է՝ մեզնից ոչինչ մի՛ սպասեք, մենք ներքին խմբային հարցեր ենք լուծում․ Նավասարդյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքային 2-րդ շաբաթն է ավարտվում, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է ժամանակ վատնվում ուղղակի լրացնելու համար այդ խորհրդարանական պաշտոնները: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքերով,  խորհրդարանը երկու շաբաթ քննարկում է մի բան, որի ճակատագիրն որոշված էր ի սկզբանե, այսինքն, ընտրվում են մարդիկ, որոնց թեկնածությունն առաջադրվել է նախապես: Ու սա այն դեպքում, երբ մենք գտնվում ենք պատերազմական վիճակում, կան բազմաթիվ սոցիալական և այլ խնդիրներ:

Նավասարդյանի համոզմամբ, այս կերպ ԱԺ-ն ասում է, որ «մեզնից ոչ մի բան մի սպասեք, մենք այստեղ մեր ներքին խմբային հարցերն ենք լուծում, ուրիշ նպատակ այս կառույցն իր առջև չի դնում»:

Բանախոսն անդրադարձել է նաև ՀՀ ռազմական ղեկավարության վերջին շրջանի կտրուկ և կոշտ հռետորաբանությանը:

Նրա խոսքերով,  ՌԴ-ում հասկացել են, որ  Հայաստանի կողմից այդ վախվորած քաղաքականությունը ընկալվում է որպես այդպիսին նաև  ՌԴ-ի կողմից, և գոնե այս փուլում որոշել են փոխել բառապաշարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ