ԱԺ նախագահը կայցելի ասորական համայնք․ ներկայացուցիչ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News 

Ալենմ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 12-ին հանդիպել է պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: 

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության կապերի վարչությունից հայտնում են՝ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորել ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդարանում ներկայացնելու գործում:

Ըստ աղբյուրի՝ Միրզոեւան, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերի համար, նշել է, որ ինքը պատվիրակվել է խորհրդարան համայնքի ձայնը լսելի դարձնելու համար:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ առաջիկայում այցելել ասորական համայնք՝ տեղում ծանոթանալու խնդիրներին եւ անհրաժեշտության դեպքում դրանց տալ օրենսդրական լուծում:

--00—ՄՀ