Առաջատար համալսարաններում աշխատելու փորձս հասկանալի բարդույթի ուժով ոմանց հանգիստ չի տալիս

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Վիգեն Սարգսյան

Առաջատար համալսարաններում ուսանելու եւ աշխատելու իմ փորձը, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս եւ այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգեւել նաեւ անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Առաջատար համալսարաններում ուսանելու եւ աշխատելու իմ փորձն, որը հասկանալի բարդույթների ուժով ոմանց հանգիստ չի տալիս, ի թիվս օվկիանոսներից այս եւ այն կողմ հարազատ դարձած բազմաթիվ հասցեների, ինձ է պարգեւել նաեւ անանց կապ պատմությամբ լեցուն Սանկտ Պետերբուրգի հետ:

Ամառային այգում զբոսնելիս` միշտ կանգ եմ առել մեծ առակագիր Կռիլովի հուշարձանի մոտ (1855թ.): Դասականը շրջապատված է սերունդներ դաստիարակած իր հերոսներով: Այստեղ են եւ՛ անկախ նստելակարգից նվագել չկարողացող ավանակն ու կապիկը («а вы, друзья, как не садитесь, все в музыканты не годитесь»), եւ՛ արծվի կողմից սոխակ հռչակված կկուն («кукушку соловьем честить я мог заставить, но сделать соловьем кукушку я не мог»), եւ՛, իհարկե, փղի վրա հաչացող բոլորին հայտնի Մոսկան («Эх, Моська, знать она сильна, коль лает на слона...»):

«Առանց մտածելու սովորելն անօգուտ է, իսկ առանց սովորելու մտածելը` վտանգավոր» (Կոնֆուցիոս, 5րդ դար ք.ա.): Գոնե մի փոքր սովորե՛ք, կարդացե՛ք, նոր փորձեք մտածել, առավել եւս` խելացի մտքեր արտաբերել: Զբաղվում եմ տեղեկատվական տեխնոլոգիաներով եւ ինքս ինձ մտածում` արդյո՞ք ճիշտ եք հաշվարկել եւ իրո՞ք ձեր շահերից է բխում քաղաքական բանավեճի մեջ ինձ ներքաշելը: Հինգ անգամ կրկնված անհեթեթությունը չլսելու տվեցի, բայց Ամերիկայում ասում են` Beware of your wishes, they might come true…. Ինչպես Իգիթյանն ասաց Գորբաչովին. «Ձեր օգնականին խնդրե՛ք, կթարգմանի»:

Շնորհակալ եմ Գեղամ Մանուկյան, Արամ Վարդևանյան, Հայկ Մամիջյան: Ձեր ընկերական վերաբերմունքն ու համատեղ անցած ճանապարհն արժեւորելը չափազանց պարտավորեցնող են ինձ համար»։

--00—ՄՀ