Եվս մեկ գլուխգործոց ջհանգիրյանական ԲԴԽ-ական արդարադատությունից. Երեմ Սարգսյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

երեմ սարգսյան

Միջնորդություն էի ներկայացրել դատարան Մխիթար Զաքարյանին այլընտրանքային խափանման միջոցի կիրառման կալանքից ազատելու վերաբերյալ, բայց դատավորը մերժել է միջնորդությունը և որևէ պատճառաբանություն չունենալով՝ նորօրյա ԲԴԽ-ի ճաշակով որոշում է գրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Ասում է, որ Մխիթար Զաքարյանի` 2021 թ. Օգոստոսի 2-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հանգամանքը դատարանը չի կարող քննարկման առարկա դարձնել` կալանավորման պայմանի բացակայության տեսանկյունից, քանի որ այն դուրս է ներկայացված միջնորդության քննության շրջանակներից։

Դատարանն արձանագրում է, որ այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին

կալանքից արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու

միջնորդությունը քննության առնելիս կալանավորման հիմքերի և պայմանների առկայության հարցը չի վիճարկվում ու դուրս է գտնվում այդ միջնորդության քննության սահմաններից, քանի որ այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու միջնորդության շրջանակներում քննարկվում է բացառապես այլ ՝ խափանման միջոցների կիրառմամբ (նախկինում կայացված որոշմամբ հաստատված) կալանավորման հիմքերի հնարավոր դրսևորումը զսպելու հավանականությունը: Այսինքն ՝ այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալ Մ․Զաքարյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը թույլատրելի ճանաչելու մասին միջնորդությունը քննելիս դատարանը չի կարող անդրադառնալ այդ միջնորդության շրջանակներից դուրս գտնվող հանգամանքներին։

ԲԴԽ, Գլխավոր դատախազ, Արդարադատության նախարար դե գրեք, դե կարգապահականի վարույթ հարուցելու հաղորդում տվեք։

Մարդը ասումա, որ եթե անգամ ընդունեմ էլ, որ պատգամավոր դառնալով անձեռնմխելի է և այլևս բացակայում է կալանավորման պայմանը,այիսնքն՝ կալանավորումն անօրինականա, միևնույն է չեմ կարող այդ հարցին անդրադառնալ և կալանքից ազատել, քանի որ իմ իրավասությունից դուրս է։ Ասումա, որ եթե անգամ կալանքի հիմքը վերացելա, մեկա չեմ կարա ազատ արձակեմ, քանի որ մենակ իրավունք ունեմ նայեմ կա նոր տվյալ, որը կզսպի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումը։

Հա մոռացել էի, դուք մենակ գրում եք, երբ չեն կալանավորում, իսկ ապօրինի կալանավորումների համար միայն խրախուսում եք»,- գրել է փաստաբանը։

--00--ԱՀ