Վարանդայից տարհանվել է 2 աճյուն, մասունքներ են հայտնաբերվել Հադրութի շրջանից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

աճյուններ

 Արցախի հարավային թևում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: 

Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634  աճյուն:

 --00—ՄՀ