Վարչապետը որդուս հրավիրել է զրույցի, նա ասել է՝ ես չեմ կարող հրաժարվել իմ հորից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

ՊՆ նախկին ղեկավար, 8-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 44-օրա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հրամանատար որդուն առնչվող խոսակցություններին՝ նշելով, որ բարձր պաշտոններում որդուն չի աջակցել, նա ինքնուրույն է եղել։

«Դեռ ավելին, հրամանատար նշանակվելու ժամանակ անձամբ իրեն հրավիրել է Նիկոլ Փաշինյանը զրույցի, բայց զորամասի հրամանատարի նշանակումը երկրի վարչապետի գործառույթը չէ․ դա բանակի հրամանատարի, նաև պաշտպանության նախարարի գործառույթն է։

Խոսակցության առարկան եղել է հետևյալը՝ հաշվի առնելով հայտնի իրադարձությունները՝ ես հրավիրել եմ Ձեզ զրուցելու համար։ Թե ո՞րն է հայտնի իրադարձությունը, ես չգիտեմ։ Իմ որդին պատասխանել է․ «Պարո՛ն վարչապետ, ես ծառայել և ծառայում եմ իմ հայրեիքին և երբևիցե չեմ կարող հրաժարվել իմ հորից»»,-մանրամասնել է Սեյրան Օհանյանը։

Նա նաև լրագրողներին հայտնել է, որ պատերազմի ժամանակ, որդուց բացի, վիրավորվել է իր օգնականներից մեկը, մյուսը՝ զոհվել։ Զոհվել են նաև իր հորեղբոր 2 թոռները, ինչպես նաև իր զինվորական բարեկամը Քարինտակից։  

 --00—ՄՀ