Լուկաշենկոյի եղբայրական Ադրբեջանը նրան պարգևատրել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ադրբեջանի բարեկամ» ոսկե շքանշանի է արժանացել: Մրցանակը սահմանվել է «Իմ Ադրբեջան» միջազգային ամսագրի կողմից:

Լուկաշենկոյի շքանշանը շնորհվել է «Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ եղբայրական և բարեկամական վերաբերմունքի և Ադրբեջանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների հաստատման, ամրապնդման եւ զարգացման գործում հատկապես մեծ ծառայությունների համար»:

 --00—ՄՀ