Սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Այսօր կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Ստանիսլավ Զասը շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ պետական բարձր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Այնուհետև, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 15-ին Դուշանբեում ծրագրվում են ՀԱՊԿ արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստերը, իսկ սեպտեմբերի 16-ին՝ Հավաքական անվտանգության խորհրդի վեհաժողովի անցկացումը, որի ընթացքում ՀԱՊԿ նախագահությունը կփոխանցվի Հայաստանի Հանրապետությանը:

--00--ԱԹ