ԱՄՆ-ն աջակցում է պարեկային ծառայողների ուսուցմանը․ Թրեյսին ծանոթացել է նրանց աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նկար

Դեսպան Թրեյսին կառավարության աշխատակազմի, արդարադատության նախարարության և ոստիկանության հայաստանյան գործընկերների հետ ծանոթացավ նոր պարեկային ծառայության աշխատանքներին։ Այդ մասին տեղեկանում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Ընդառաջելով ՀՀ կառավարության խնդրանքին՝ Միացյալ Նահանգներն հպարտությամբ աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և պարեկային ծառայողների ուսուցման աշխատանքներին։ Մեր ընդհանուր նպատակը իրավապահ հարցերի շուրջ համագործակցության ընդլայնումն է, ոստիկանների ուսուցման և հանրությանը գերազանց ծառայելու ստանդարտների արդիականացումը։

Նշենք, որ դեսպան Թրեյսիին ուղեկցել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

նկար
նկար

--00—ԼՄ