Որոշեցինք Զինվորի տանը կազմակերպել բացառիկ մրցումներ՝ Վիկ Դարչինյան մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

Վիկ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի հետ՝ կից գրելով.

«9 անգամ աշխարհի չեմպիոն, որից 7-ը նոկաուտով:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր քաշային կարգերում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն այսօր ԵՊԲՀ-ում էր: Քննարկեցինք տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները, որոշեցինք Զինվորի տանը կազմակերպել բացառիկ մրցումներ՝ Վիկ Դարչինյան մասնակցությամբ»։

--00--ԱԹ