Շուշիից մուղամ լսելը հաճելի՞ է. Անդրեի համերգը կկայանա, կհնչեն շարականներ ու ռեքվիեմ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր այսօրվա հանդիպումը` 20:00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, ԿԱՅԱՆԱԼՈւ է, քանի որ մեր միտքն ու առաքելությունն արդարացված են ու ուղղված լավ գաղափարի` մեր Հերոսների հիշատակը վառ պահելուն ու Արցախի գոյությունը հարևանությամբ մուղամ լսող թշնամուն ապացուցելուն! Այսօրվա հանդիպմանը եկեք մոմերով, որպեսզի միասին քայլերթ կատարենք դեպի Ազատամարտիկների պուրակ ու մոմավառությամբ պատվենք մեր անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, որոնց շնորհիվ մենք այսօր կանք!

20:00-ին շարժվում ենք Վերածննդի հրապարակից! Կսպասեմ բոլորիդ»:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ համերգի ընթացքում հնչելու են շարականներ ու ռեքվիեմ:

--00--ԱԹ