Ռուս խաղաղապահները Թաղավարդի երեխաների համար ինտերակտիվ դաս են կազմակերպել

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 7,  24News

խաղաղապահ

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են կազմակերպել Արցախի՝ շփման գծի մոտակայքում գտնվող Թաղավարդ գյուղի երեխաների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Երեխաներին ներկայացվել է ԼՂ-ում խաղաղապահ առաքելության առաջ դրված գլխավոր խնդիրների, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը:

Ռազմական բժիշկներն ու սակրավորները դպրոցականներին բացատրել են մարտական գործողությունների վայրերում գտնվելու վտանգն՝ այնտեղ առկա պայթյունավտանգ առարկաների պատճառով, նաև ներկայացրել են առաջին բուժօգնության միջոցները:  

«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը ԼՂ-ում» խորագրով դասի շրջանակում սակրավորները պատմել են պայթյունավտանգ առարկաների, չպայթած արկեր որոնելիս անվտանգության տեխնիկայի մասին, իսկ բժիշկներն ավելի քան 50 աշակերտների ու դասավանդողների համար վարպետության դաս են կազմակերպել՝ ներկայացնելով արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնության հիմնական սկզբունքները:

--00--ԱԹ