Ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են Երասխի հարևանությամբ գտնվող հողատարածքները․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News 

․

Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները:

Այս մասին հայտնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա:

Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:

Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը՝ Երասխում հատկապես:

--00--ԱՀ