Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

մեքենա

Անցած գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում, Արաբկիր վարչական շրջանում այրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու «Mersedes» մակնիշի ավտոմեքենան, հայտնում է Hayeli.am-ը։

Մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան: Փոստանջյանի ամուսնու ավոմեքենան կայանված է եղել իրենց շենքի բակում:

Փոստանջյանը հայտնել է, որ այս քայլը դիտավորություն է, նա դավադրություն է տեսնում։

--00—ՄՀ