Բաքուն թուրքերի աջակցությամբ կփորձի վիճակն այլ հունով տանել, եթե դեմարկացիա իրականացվի

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 4, 24News

«Մեր խնդիրն այն չէ՝ ուզո՞ւմ ենք գնալ սահմանների դեմարկացիայի, թե՝ ոչ, այլ այն՝ թե արդյո՞ք անհրաժեշտ նախադրյալներ կան այդ գործընթացն իրականացնելու համար»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նրա կարծիքով, այն հայտարարությունները, որոնք հնչեցնում է Ադրբեջանը, ցույց են տալիս, որ Բաքուն ոչ միայն  պատրաստ չէ, այլ եթե նույնիսկ նման գործընթաց սկսվի, ապա պարբերաբար ընդհատվելու է, և հնարավոր է՝ ուղեկցվի սահմանային տարբեր միջադեպերով: 

Ըստ նրա՝ այս պահին կարելի է սահմանազատման, սահմանագծման թեման պահել օրակարգում, քանի որ հետո անհրաժեշտություն առաջանալու է, բայց հիմա իրավիճակը թույլ չի տալիս գնալ այդ գործընթացին:

«Ադրբեջանը հայտարարում է, որ, այո՛, պետք է տեղի ունենա սահմանների դեմարկացիա, բայց համարում է, որ Սոթքից Խոզնավար, կեղծ քարտեզների առաջադրմամբ, դրանք իր տարածքներն են: Մենք կարող ենք ստել, որ այսօրվանից կարող ենք գործընթացը սկսել, բայց եթե պետք է սկսենք, ընդհատվեն և չկարողանանք մեր շահն առաջ մղել, ապա այս իրավիճակում, բնականաբար, այն որևէ մեկին պետք չէ»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ