Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

նախագահ

 Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Վահագն Խաչատուրյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն Խաչատուրյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար», - ասված է հրամանագրում։

--00—ՄՀ