Քաջարանի բնակիչը Գեղի գետի ափին ապօրինի շինարարություն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 28-ին իրականացրած շրջայցի ժամանակ պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում տեղի բնակիչներից մեկը, առանց համապատասխան փաստաթղթավորման և չունենալով թույլտվություն, Գեղի գետի ափին շուրջ 6000 քմ տարածքում իրականացրել է շինարարական աշխատանքներ:

Իրավապահները նաև ճշտել են, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք որևէ միջոց չեն ձեռնարկել` ապօրինի շինարարությունը կասեցնելու ուղղությամբ:

Ձեռնարկվում են միջոցներ՝ հողահատկացման օրինականությունը ստուգելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ՄՀ