Հայերն անցնում են բազում փորձությունների միջով․ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Մակրոն

Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց. Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200,000 դեղաքանակ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»,- հավելել է նա։

 --00—ՄՀ