ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության գրասենյակը (Ռոսսելխոզնադզոր) Մոսկվայում, Մոսկվայի և Տուլայի շրջաններում ստուգումներ իրականացնելիս հարավամերիկյան ցեց է հայտնաբերել Ադրբեջանից ներկրված լոլիկի խմբաքանակում: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը` հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Բուսասանիտարական վերահսկիչ անցակետում կարանտինային վերահսկողության ժամանակ Ադրբեջնի Հանրապետությանը պատկանող թարմ լոլիկների 17,5 տոննա խմբաքանակը ստուգելիս կարանտինային վնասատու է հայտնաբերվել, մասնավորապես` լոլիկի հարավամերիկյան ցեց (Tuta absoluta (Povolny)», - ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կարանտինային վնասատուի` կենսունակ վիճակում հայտնաբերումը հաստատվել է լաբորատոր փորձաքննության արդյունքում: Գերատեսչությունից ծանուցում է տրվել ապրանքի սեփականատիրոջը: Վերջինս որոշում է կայացրել այն ախտահանելու մասին:
--00—ՄՀ