Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում նշանակումներ է արել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

ԱԺ

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

ԱԺ նախագահի այլ կարգադրություններով՝ Լևոն Սահակյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Էդուարդ Խանզրադյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, Դավիթ Առաքելյանը՝ ԱԺ նախագահի օգնական:

Բացի այդ, Զինա Չալիկյանը և Աշխեն Հայրապետյանը նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտներ։

--00—ՄՀ