Խաղաղապահներն ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են հասցրել Արցախի Չափար բնակավայր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

խաղաղապահներ

 Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հումանիտար-բժշկական ակցիայի շրջանակում օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի առանձին բնակավայրերի բնակիչներին:  

Խաղաղապահները բարեգործական հիմնադրամներից ստացված ընդհանուր առմամբ ավելի քան 4 տոննա հումանիտար օգնություն են փոխանցել Չափար գյուղի բնակիչներին`խոհանոցային և պարենային փաթեթների տեսքով:
 
«Այսօր բարեգործական ակցիային մասնակցել է 27 ընտանիք` 11 բազմազավակ և 16 հարկադիր տեղահանված ընտանիք: Բացի այդ, բուժօգնություն է տրամադրվել ավելի քան 120 մարդու»,- ասել է Ռուսախական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս