Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ․ ընդդիմությունը չքվեարկեց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը 71 կողմ ձայնով ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։

Խորհրդարանում երեկ փոխնախագահ ընտրվեց նաև ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։  Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։

--00—ՄՀ