4 մարզում և Երևանում առկա է հրդեհավտանգ իրավիճակ․ ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

եղանաԿ
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետությունում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում՝ օգոստոսի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ:

--00—ՄՀ