ՏՈԿԻՈ 2020․ Չալյանը պարտվեց ադրբեջանցի մարզիկին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Չալյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը չդարձավ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Չալյանը մրցեց ադրբեջանցի Ռաֆիգ Հուսեյնովի հետ: Գյումրեցի մարզիկը պարտվեց 4:1  հաշվով:

--00—ՄՀ