Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 827 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

կորոնավիրուս

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 827 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 428 670 է: Այս մասին գրել է Aliq.ge-ն։ 

Նախօրեին կատարվել է 43 932 թեստ, որից 15 258-ը՝ հակամարմինների, 28 674-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 895 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 388 893 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 34 մարդ, ընդհանուր՝ 5 910:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.99%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 7.41%, վերջին 7 օրվանը՝ 8.08%:

 

--00—ՄՀ