Փաշինյանի որոշմամբ՝ ԱԻՆ գլխավոր քարտուղարն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

ԱԻՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Օհանյանին ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

Վահագն Մուշեղի Օհանյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

--00—ՄՀ