Ռուբեն Ռուբինյանը պարգևավճարների մասին ստել է․ Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News 

կոլաժ

Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ստել է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ պարգևավճարների մասին հարցին, ՍՏԵԼ Է, նշելով, որ նախորդ գումարման ԱԺ-ն վերջին անգամ պարգևավճար է ստացել 2020-ի հունվարին։

Այո, նախորդ գումարման ԱԺ-ն հունվարի 17 աշխատանքային օրերին և փետրվարին կատարած աշխատանքների համար Ազգային ժողովի պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 235 միլիոն դրամի կամ 495 հազար ԱՄՆ դոլարի չափով։

Բայց Արարատ Միրզոյանի՝ 03․03․2020թ․ Կ-38-Ա կարգադրությամբ պատգամավորները նույնպես պարգևատրվել են, որի ընդհանուր չափը կազմել է 61․149․110 ՀՀ դրամ, որը համարժեք է շուրջ 125.000 ԱՄՆ դոլարին»,- նշված է գրառման մեջ։

--00—ՄՀ