«Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

«Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ»-ը Սահմանադրական դատարանում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության արդյունքները։

Վարման կարգով ելույթ ունենալիս «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան ասաց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու են Սահմանադրական դատարան։

Նա հավելեց նաև, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենց դաշինքը ևս ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։

 --00—ՄՀ