Տոկիո-2020. Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

․

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը չհաղթահարեց Օլիմպիական խաղերի որակավորման փուլի արգելքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տոկիոյի Օլիմպիական մարզադաշտում կայացած եռացատկի որակավորման փուլում Աղասյանն ընդգրկված էր B ենթախմբում և լավագույն փորձով գրանցեց 16.42 մետր արդյունք: Նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը:

Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ըմբիշ Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

--00--ԱՀ