Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի հանկարծ չանցնենք ԱԺ փոխխոսնակների կաբինետների մոտով։

Անվտանգության աշխատակիցները, որոնց մի մասն ԱԺ-ում առաջին անգամ էր, դժգոհ էին այս վիճակից, մեզ խնդրում էին իրենց չմեղադրել՝ ինչ հրահանգել են, դա են կատարում։ Նման այլանդակ սահմանափակումներ անգամ հոկտեմբերի 27-ից հետո ԱԺ-ում չեն կիրառվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ